Արտակարգ դեպք Երևանում. 14-ամյա աշակերտուհին հայտարարել է, որ 32-ամյա տղամարդը իր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ Երևանի դպրոցներից մեկի 14-ամյա աշակերտուհու բողոքի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշակերտուհին, ով սովորում է 9-րդ դասարանում, հայտնել է, որ 2016 թ-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Ծովակալ Իսակովի պողոտայի շենքերից մեկում 32-ամյա Կ. Ա.-ն իր բնակարանի լոգասենյակում մի քանի անգամ անառակավարո գործողություններ է կատարել իր նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորաձքննություն, իսկ ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Կ. Ա.-ին, ով կասկածվում է անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ՝ հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
