ԻՊ շարքերում մեծ թվով ադրբեջանցիներ կան.Թուրքիա
Ինչպես նշվում է փաստաթղթում, թուրքական կառավարությունը հրապարակել է «Թուրքիայի պայքարը ԻՊ դեմ» զեկույցը, որում հեղինակները փաստում են, որ ռազմական գործողություններին մասնակցող Ադրբեջանի քաղաքացիները գտնվում են Թուրքիայից արտաքսվողների ու մուտքի արգելքի տակ գտնվողների առաջին տասնյակում: Թուրքիայից Ադրբեջանի 252 քաղաքացի է արտաքսվել: Ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող ևս 1677 ադրբեջանցու արգելվել է մուտք գործել Թուրքիա: Առաջին տեղում են ՌԴ քաղաքացիները՝ 804 մարդ: Երկրորդ՝ Ինդոնեզիան (435), երրորդ՝ Տաջիկստանը (308): Ադրբեջանը վեցերորդ տեղում է: Մուտքի արգելքի տակ գտնվողների թվով Ադրբեջանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Առաջին տեղում հայտնվել է Սաուդյան Արաբիան՝ 7523 քաղաքացի, երկրորդ՝ Թունիսում (4605), երրորդ՝ Ռուսաստանը (4128):
