Նեմցովի սպանության համար Զաուր Դադաևը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման
Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Զաուր Դադաևին, ով մեղավոր է ճանաչվել ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության համար, ում դատարանը տուգանել է դատապարտյալին 100 հազար ռուբլիով, ինչպես նաև զրկել լեյտենանտի կոչումից ու Արիության մեդալից: Նրա հանցակիցները ևս դատապարտվել են ազատազրկման 11-ից 19 տարով: Պաշտպանության կողմն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը: Մեղադրողը Նեմցովի սպանության համար պահանջում էր ցմահ ազատազրկում և 200 հազար ռուբլի տուգանք:
