Վահան Մարտիրոսյանը դեռ հույսով ու հավատով է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կոչ է անում հավատալ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանապարհների վերաբացման հարցում ռուս-վրացական բանակցությունների հաջողությանը:«Պետք է հավատանք, որ առաջ տանենք։ Ես հավատում եմ, որ մի օր կլինի։ Աշխատում ենք բոլորս՝ և՛ վրացական կողմը, և՛ ռուսական կողմը, որ դա արագ լինի»,-ասաց նա: Ինչպես տեղեկացրեց՝ մշտական կապի մեջ է ռուս և վրացի գործընկերների հետ, ոչ միայն այդ, այլ նաև տարբեր հարցերի շուրջ: «Ցանկություն կա երկու կողմից էլ, և ինչ- որ մի օր արդյունք կունենանք: Ծանր խնդիր է, ժամկետների մասին պատկերացում չունենք, բանակցությունները ցույց կտան»,- ասաց նախարարը:
