Քողարկված վախերն ու չքողարկված խանդը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Գործող իշխանական համակարգն իր գործունեության ողջ ընթացքում ցույց է տվել, որ կառուցված է մեկ անձի առանցքի շուրջ, և այդ անձը Փաշինյանն է։ Եվ եթե Փաշինյանը վարչապետի պաշտոնում չլինի, ապա ողջ իշխանական ուժը մեկ ժամում կփլուզվի։ Իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը բոլոր հնարավոր տարբերակները գործի է դրել, որպեսզի իր թիմի ներկայացուցիչները հանկարծ դուրս չգան «Նիկոլի ուսապարկի» կամ «Նիկոլի սելֆիի ձողի կարգավիճակից»։ Պետք է «փայլի» միայն Նիկոլի աստղը, իսկ մյուսներինը՝ խամրի։ Շատերը նկատած կլինեն, որ եթե ինչ-որ մի կարևոր նախաձեռնություն կամ դրական տեղաշարժ է եղել, ապա Փաշինյանը շտապել է դրա դափնիները վերցնել իր ուսերին։

Բայց քանի որ դրանք հազվադեպ են, նա, որպես կանոն, զբաղված է բոլոր ձախողումների համար մեղավորներ փնտրելով, այդ թվում՝ սեփական թիմում, և իրեն մաքուր դուրս բերելով: Մի կողմից՝ նա չափազանց խանդոտ է վարկանիշի առումով ու երբեք թույլ չի տա, որ հանկարծ որևէ պաշտոնյա աչքի ընկնի։ Նա արագ «փչացնում» է ցանկացած մեկին, որից ինչ-որ վտանգ է տեսնում, թեկուզ հենց վարկանիշի առումով: Դե, «թիմից դուրս» անձանց հարցը հասկանալի է, բայց նա երբեք չի ների նաև որևէ թիմակցի, այնպես որ, բոլորի գլխին էլ կախված է «դամոկլ յան սուրը», նույնիսկ «Նիկոլից ավելի նիկոլականների» գլխին:

Հասկանալի է՝ պատերազմից հետո Փաշինյանն առավել շատ է դողում իր աթոռի համար՝ տարբեր կողմերից վտանգներ տեսնելով անձնիշխանության շարունակության համար։ Ու դա նկատելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ինչ-որ բան կարող է ստվերում թողնել իրեն, առավել ևս՝ սպառնալ իր պաշտելի աթոռին։ Իսկ եթե որևէ մեկի առումով, իրական, թե ոչ իրական, հեռանկարային ակնկալիքներ են նշմարվում կամ երևակայվում, ապա դա անմիջապես գրգռում է Փաշինյանի սևեռուն մտքերը։ Այդպես եղել է մի քանի դեպքերում։ Բայց, ինչպես արդեն նշեցինք, այդ մոտեցումը նկատելի է հենց իշխանական թիմի ներսում։ Մի խոսքով, Փաշինյանի գլխավոր բնորոշիչներից է նաև անվստահությունն ու կասկածամտությունը։ Դրա համար էլ նա, որպես կանոն, անընդհատ կադրային փոխատեղումներ է կատարում՝ թույլ չտալով, որ նրանցից մեկը ամրապնդի իր դիրքերը կառավարման համակարգում, մեծ հավակնություններ ունենա կամ փորձի ինքնագործունեությամբ զբաղվել։

Ըստ այդմ, Փաշինյանը մեծ խանդով է վերաբերվում հատկապես այն խոսակցություններին, թե ով կարող է փոխարինել իրեն վարչապետի պաշտոնում։ Այդ իսկ պատճառով էլ «ժառանգորդի» վերաբերյալ հարցերի դեպքում ուղղակի հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։ Օրինակ՝ մամուլում մեկ անգամ չէ, որ խոսակցություններ են շրջանառվել այն տարբերակի շուրջ, որ Արարատ Միրզոյանը կարող է դառնալ հաջորդ վարչապետը՝ փոխարինելով Փաշինյանին։ Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ հատուկ հրահանգված է վարկաբեկիչ արշավ սկսել նրա նկատմամբ։ Դրա մասին է վկայում նաև օրերս իշխանամերձ լրատվամիջոցներից մեկում արված հրապարակումը, որում բացահայտ մեղադրանքներ էին ուղղվում Միրզոյանի հասցեին՝ համեմատականներ անցկացնելով նրա և Ուկրաինայի արտգործնախարարի միջև։

Ճիշտ է՝ այդ հրապարակումը հանվեց լրատվականից, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրա տարածումը տեղի չի ունեցել Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Առանց Փաշինյանի գիտության, «ուսապարկերի» մոտ նույնիսկ ճանճը չի տզզում։ Այսինքն՝ կարևոր էր ուղերձը տեղ հասցնել։ Ի դեպ, այնպես չէ, որ Միրզոյանը «սուրբ» է կամ այնպիսի մի հրաշք արտգործնախարար, որ նրան քննադատել չի կարելի: Լրիվ ընդհակառակը: Սակայն այստեղ ուշագրավ է երկու կարևոր հանգամանք. նախ՝ որ հրապարակումը տեղ է գտել իշխանական լրատվամիջոցում, երկրորդ՝ որ Միրզոյանին ներկայացվում են «նամյոկներ», որոնց առումով մշտապես մեղադրանքներ են հնչել հենց Փաշինյանի հասցեին, ինչը ապացուցում է վերը նշված ամբողջ հանգամանքները: Վերջապես, հետաքրքիր է, թե ի՞նչ ավելի խորքային պատճառներ կան այս ամենի մեջ, արդյո՞ք խոսքն ինքնագործունեության կանխմա՞ն, թե՞ առաջիկայում սպասվելիք ինչ-որ նոր գործընթացների կոնտեքստի մասին է...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 726 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am