«Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել. հանրության կարծիքն այլևս հաշվի չի առնվելու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2001 թվականի հունիսի 27-ին Հայաստանը վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա)։ Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը։ Հիմա գործող իշխանությունները ցանկանում են օրենսդրական փոփոխություն անել և փաստացի հանրության կարծիքը մեջտեղից հանել:

Բնապահպան Սիլվա Ադամյանին մտահոգում է օրենսդրական նոր նախագիծը, որով «հանրության կարծիքն այլևս հաշվի չի առնվելու»: «Սա նշանակում է, որ ով ինչ ուզի, կարող է անել Հայաստանում: Սա խայտառակ նախագիծ է, մեր կարծիքով՝ այն նպաստելու է Ամուլսարի շահագործմանը: Ժամանակին տեղի բնակիչները և քաղհասարակությունը թույլ չտվեցին հանքի շահագործումը: Հիմա մեջտեղ են բերել այս նախագիծը, որը կարող է կանգնեցնել բոլոր տեսակի հարցումները ու ընդվզումները: Հայտարարություն ենք պատրաստում այս նախագծի մասով, այն շուտով կներկայացվի հանրությանը»,- «Փաստի» հետ զրույցում տեղեկացնում է Ադամյանը և հավելում, որ վերագործարկում են «Էկոլոգիական հասարակական դաշինքը»:

«Այսպես շարունակվել չի կարող: Քաղհասարակության հետ քննարկումներ չկան, երկու ոտքը դնում են մի կոշիկի մեջ և ինչ ուզում, անում են՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել: Բոլոր հարցերում հետընթաց է»,- եզրափակում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 365 անգամ
Լրահոս
Հանրային տիրույթում երկու նպատակ կարող է երկրում ապահովել ամենալայն համախմբումը՝ «երաշխավորված խաղաղությունը» և հասարակության «ներքին համերաշխությունը» Տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Չփորձվե՛ք էդ սուտը տարածել․ Արշակ Զաքարյան (video) Մեկ տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ Նոր փոխանցումներ են կատարվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան Պարտվող ուժը չի կարող բանակցել արժանապատիվ կերպով․ Գոհար Ղումաշյան Փաշինյանի ներողությունից իրավիճակը չի շտկվել․․․ Իվետա Տոնոյան (video) Բաքուն բացատրություն է պահանջում Մարիա Զախարովայից «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի անդամը Բաղանիսում էր Բան չմնաց, տառականները չեն կարող հաղթել․ Զոհրապ Բեկ-Գասպարենց (video) Փաշինյանը ժողովրդի վրա թքած ունի․ Արծվաբերդցի (video) Ընդդիմությունը սպասում է կարևոր թղթի (video) Փաշինյանին հենց հանդիպեմ, կասեմ փասափուսեդ հավաքի ու․․․․ Քաղաքացի (video) Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի վարչապետի թեկնածուն (video) Նիկոլը, եթե չընտրվի, անպայման գնալու է սադրանքների․ իմացե՛ք․ Հայկ Նահապետյան (video) ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am