Ավարտին կհասցվի աշնանը. նախարար
«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Արարատ-Արտաշատ հատվածի կառուցապատումն ամբողջությամբ կավարտվի աշնանը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախարարն ասաց, որ ճանապարհահատվածում դեռ աշխատանքներ են կատարվում։ «Սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել, այն ռեզինը, որտեղ բետոնը կտրած է ու արանքում սիլիկոն է, այդտեղ ճաքեր ենք հայտնաբերել ու պահանջել ենք փոխեն», – նշեց նախարարը։ Ըստ նրա՝ սպասարկման պայմանագիրը դեռ չի վերջացել շինարարի՝ իսպանական «Կորսան- կորվիամ» ընկերության հետ և ճանապարհային աշխատանքները շարունակվոմ են. «Այնտեղ, որտեղ բետոնը կտրած է և սիլիկոն է լցված, ճաքեր ենք հայտնաբերել և պահանջել ենք, որ իրենք փոխեն»։
