Կրթության նախարարությունը ոչինչ չի կարող անել. Լևոն Մկրտչյան
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, մեկնաբանելով այն հանգամանքը, որ մարզերում հաճախ տղա երեխաներին 15-16 տարեկանից հանում են դպրոցից և տանում Ռուսաստան, նշեց, որ այս հարցում Կրթության նախարարությունը ոչինչ չի կարող անել:«Այստեղ կա զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր։ Կարծեմ, իրենք արդեն ամրագրված են լինում։ Բայց կրթական որևէ ձևաչափ չկա, որ ասես՝ գիտես, պետք է սովորես և երկրից չհեռանաս: Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է դարձել, բայց եթե ընտանիքը հեռանում է երկրից, կամ արտագնա աշխատանքի է գնում և անչափահաս երեխային էլ են տանում, Կրթության նախարարությունն այդտեղ ոչինչ չի կարող անել»,- ասաց Լևոն Մկրտչյանը։
