Եթե հնարավորություն ունենայի «Կալաշնիկով» ավտոմատ կտեղափոխեի. Արեգ Կյուրեղյան
«Սասնա ծռեր» խմբի անդամ, ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը չի ցանկանում խոսել ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության երեկվա հաղորդագրությունից, ըստ որի Կյուրեղյանի մոտ արգելված իր է հայտնաբերել: «Արեգին դրանից հետո տեղափոխել են պատժախուց: Արեգի դիրքորոշումը հետևյալն է՝ չենք մեկնաբանում այդ հաղորդագրությունը, բայց նաև խնդրեց հավելել բառացիորեն հետևյալը. «Եթե հնարավորություն ունենայի «Կալաշնիկով» ավտոմատ տեղափոխել, կտեղափոխեի»»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Կյուրեղյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Ինչպես փաստաբանը պարզաբանեց՝ մի քանի օր առաջ Կյուրեղյանը դաժան ծեծի էր ենթարկվել, այս իսկ պատճառով նա այդ կերպ փորձել է ինքնապաշտպանվել:
