Կգա 2018 թվականը՝ կտեսնենք. Լևոն Մկրտչյանը
ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը չի շտապում որևէ մեկնաբանություն տալ շրջանառվող լուրերին, թե ՀՅԴ կոալիցիայից դուրս է մնալու: Դիտարկմանը, որ լուրեր են տարածված, թե հաջորդ տարի նաև «Ծառուկյան» դաշինքն է մտնելու իշխանական կոալիցիա, իսկ ՀՅԴ հեռանալու է այնտեղից, Մկրտչյանը նշեց, որ 20 տարուց ավելի քաղաքականության մեջ է և չի կարող մեկնաբանել մի բան, որը որևէ հիմք չունի: Ես 20 տարուց ավելի է քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել դա, եթե դա այսօր որևէ հիմք չունի: Կգա 2018 թվականը, կտեսնենք, կլինի քաղաքական նոր իրավիճակ»,- ասաց Մկրտչյանը:
