Պաշտպանը չենթարկվեց. նրա դեմ սանկցիա կկիրառվի
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալներից Տիգրան Մանուկյանը նիստերի դահլիճից հեռացվելու ժամանակ պահանջեց, որպեսզի իր շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանն առանց իր ներկայության չմասնակցի դատական նիստին: Մոնիկա Մարգարյանը հայտարարեց՝ քանի որ իր պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանը և Տիգրան Մանուկյանը նիստերի դահլիճում չեն, ապա ինքը լքում է դահլիճը: Դատարանը պահանջեց առանց թույլտվության չլքել դահլիճը, սակայն, պաշտպանը չենթարկվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ` Մարգարյանի դեմ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:
