Փաշինյանը թաքուն հանձարարակա՞ն է տվել Կարեն Անդրեասյանին (video)

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու հարցում տեղի է ունենում բացարձակ օբյեկտիվ աշխատանք։

«Դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, անկեղծությամբ ու խղճի հանգստությամբ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Նախարարի խոսքով՝ բոլոր շահարկումներով ոչ փոխելու են իրենց աշխատանքը, ոչ ստիպելու են սուբյեկտիվ դառնալ, ոչ էլ փակելու են հնարավորությունը՝ պայքարելու դատական համակարգում ապօրինությունների դեմ։

Անդրեասյանը վստահ է՝ ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը՝ «շատ արդար կարգապահական վարույթներն առաջ տանելու»։

«Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ հիմա դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով, թե իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունենան ու նորմալ աշխատանքը չվարկաբեկեն, իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ», - հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը երեկ հայտարարել էր, որ կրկին դիմել է Սահմանադրական դատարան. պատճառը դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթներն են։

«Հաշվի առնելով արդեն աբսուրդի հասնող երկակի ստանդարտը և հիմնավորվածության դեֆիցիտը Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասով՝ վիճարկել ենք առհասարակ «Դատական օրենսգրքով» նախատեսված այդ լիազորության սահմանադրականությունը», - նշել էր Վարդևանյանը։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
«Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը (video) Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am