Ռուսաստանի Դաշնության գլխավոր դիվանագետը՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև «3+3» ձևաչափի՝ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային խորհրդակցական հարթակի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դոկտոր Ամիր Աբդոլլահիանի հետ զրույցում ողջունել է Իրանի կողմից «3+3»-ի հաջորդ հանդիպման հյուրընկալումը:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ այդ համաժողովը կապահովի տարածաշրջանային երկրների շահերը և կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
Զրուցակիցները խոսել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների մասին:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը