Գերմանիան ևս զգուշացնում է իր քաղաքացիներին
Գերմանիան նախազգուշացրել է Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին՝ կապված այդ երկրում ռազմական տապալված հեղաշրջման փորձի մեկ ամյակին նվիրված միջոցառումների հետ: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Գերմանիայի ԱԳՆ կայքում հրապարակված նախազգուշացման մեջ հիշեցվել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայի տարբեր շրջաններում զանգվածային միջոցառումներ ու հավաքներ են կազմակերպվելու՝ նվիրված մեկ ամյակին: «Հաշվի առնելով անվտանգության հարցը՝ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, հեռու մնալ բազմամարդ տարածքներից»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ նման նախազգուշացում է արել նաև Միացյալ Նահանգները:
