«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա ապրիլին, երբ Փաշինյանն այցելել էր Մեղրի ու արժանացել մեղրեցիների դիմադրությանը, դրանից հետո գործընթացներ սկսվեցին Մեղրիի այն ժամանակվա քաղաքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեմ։ Նրա դեմ քրեական գործ հարուցելուց զատ՝ նաեւ ՊԵԿ-ի միջոցով փակեցին Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն։ Տեւական ժամանակ է՝ այնտեղ նոր տերմինալ է կառուցվում, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Մխիթար Զաքարյանը մեզ ասաց, որ ապրիլից իրենց տերմինալը չի գործում՝ մոտ 1 տարի, ՊԵԿ-ը շինծու պատճառաբանությամբ զրկել է ընկերությանը լիցենզիայից։ Սուքիասյա՞նն է տերմինալ կառուցում։ Զաքարյանն ասաց․ «Կոնկրետ չգիտեմ, բայց մաքսակետի հարեւանությամբ շինարարություն գնում է»։
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը