Գեներալներ կային, որոնք հայտարարում էին, թե գնում են Բաքու թեյ խմելու .քաղաքագետ
««Սասնա ծռերի» անդամների դատավարությունը հաշվեհարդար է:Դատավորների կազմը կարծես հատուկ է ընտրվել: Փոխանակ գործը քննվի, անընդհատ կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում: Դատարանի ներսում «Սասնա ծռերի» անդամները խոշտանգումների են ենթարկվում, և սա պատահականություն չէ, սա արվում է ցուցադրաբար, այն ցույց է տալիս իշխանությունների մոտեցումն արդարությանը»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը: Անդրադառնալով օրերս կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը եւ նշեց.«Էական արդյունք չեղավ, քանի որ կողմերը տարբեր կերպ են մտածում:Կողմերը կարող են ամեն օր հանդիպել, բայց դրանից ոչինչ չի փոխվի, քանի դեռ չկան կոնկրետ առաջարկներ: Ադրբեջանի գործելաոճը հետևյալն է. սպասել այնքան, մինչև Հայաստանը թուլանա, ինչպես նաև պարբերաբար հարվածել եւ հյուծել մեզ:Հայաստանի պաշտոնական, քաղաքական միտքը խոսքերից այն կողմ չի անցնում, ԱԳՆ շենքը կա, իսկ նախարարություն, որպես այդպիսին չկա»: Քաղաքագետը նշեց, որ Հայաստանի պատասխան պատժիչ գործողություններն Ադրբեջանին չեն անհանգստացնում, որովհետև մարդկային կյանքն իրենց համար մեծ արժեք չունի՝ հատկապես երբ դա վերաբերում է փոքրամասնությունների կամ վտանգված խավերի ներկայացուցիչների կյանքին: «Մեր պատժիչ գործողություններն իրենց նպատակին հասնել չեն կարող: Մենք պետք է փորձենք կենտրոնանալ, ոչ թե անարգանքի սյունին գամենք Ալիևին: Գեներալներ կային, որոնք հայտարարում էին, թե գնում են Բաքու թեյ խմելու , բայց գեներալները ոչ թե պետք է խոսեն, այլ գործեն,»,- շեշտեց Սուրեն Զոլյանը:
