Արամ, շնորհավոր.«Սասնա ծուռ» Արամ Մանուկյանի ծննդյան օրն է
Այսօր «Սասնա ծռերի» խմբի անդամ Արամ Մանուկյանի ծննդյան տարեդարձն է, նա դարձավ 23 տարեկան։ Արամ Մանուկյանին նիստին ներկաները դիմավորեցին «Արամ, շնորհավոր» վանկարկումներով, նրա ընկերներից, խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը, մտնելով նիստերի դահլիճ, մոտեցավ Արամին եւ գրկեց նրան։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գալով նիստերի դահլիճ` հայտարարեց, որ բոլոր ամբաստանյալները դատարան դեռ չեն բերվել, և այն 15 րոպեով ընդմիջվում է:
