Նիկոլի «ալֆան» և Արարատի «օմեգան»․ Ալենի կայքը «փչացրել» է Միրզոյանին (լուսանկար)

Ներիշխանական գզվռտոցն արդեն հնարավոր չի լինում թաքցնել։

Կասկածելի լեգիտիմությամբ ԱԺ նախագահ նշանակված ու ժամանակավորապես ՀՀ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանի հետ կապվող «Freenews.am» կայքը մի նյութ էր հրապարակել, որը շատ արագ հեռացվեց կայքից։ Բայց դե «սկրինը» կա ու կա․․․

Վերլուծական այդ հոդվածում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համեմատվել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ։ Ըստ իշխանական լրատվամիջոցի հոդվածագրի՝ Ուկրաինայի արտգործնախարարը ազգային–պետական գործիչ է, իսկ ահա Արարատ Միրզոյանը Թուրքիայի ու Ադրբեջանի շահերն է սպասարկում։

Երբ սա ասում է ընդդմությունն ու հիշեցնում, որ Միրզոյան Արարատը «օմեգա» մականունն է ստացել ԱԱԾ–ում «վերբովկա» լինելուց հետո, մարդիկ կարող են մտածել, որ ընդդիմությունն էպատաժ է անում, թեև Արարատը հաստատել է, որ ինքը ՀՀ ԱԱԾ–ի կողմից «վերբովկա» է եղել «հանդուգն ու պայքարիստ» ընդդիմադիր աշխատած ժամանակ։

Երբ Արարատի թրքության մասին խոսում են իշխանություններին քննադատողները և հիշեցնում, որ Արարատը համարվում է թուրքական գործակալ, մարդիկ կարող են մտածել, որ դա էլ է էպատաժ ու գնահատականի ծայրահեղացում։

Բայց հիմա Արարատի թուրքամետության մասին գրում է իշխանական կայքը ու հետո արագ հեռացնում նյութը, ինչը հուշում է, որ տեղի է ունեցել «ռազբորկա», որից հետո իշխանական լրատվամիջոցին «կզացրել» են ու ստիպել նյութը հանել։

«Freenews.am»-ի գրածը Միրզոյանին «փչացնելու» համար էր, բայց գլխավոր հասցեատերը ոչ թե «օմեգան» էր, այլ «ալֆան»՝ Նիկոլ Փաշինյանը։

Բոլորը գիտեն, որ Միրզոյանը գրպանի շնիկի դեր է կատարում Նիկոլի համար (ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Միրզոյանը բառացի ասում է այն, ինչն իրեն հրահանգում է Փաշինյանը՝ դա անելով ցուցադրաբար)։ Թուրքական ու ադրբեջանական գիծը պահելու համար Նիկոլը միայն նրան է վստահում։ Ու երբ իշխանական լրատվամիջոցը Արարատին համարում է «թուրք», ապա դա նշանակում է, որ նման կարծիք է հայտնվում Նիկոլի մասին։

Նիկոլի Արարատին խփելով՝ իշխանության ներսի թևերից մեկը փորձում է «աչոկ» հավաքել։ Բոլորն էլ իրար արժեն իհարկե, բայց ուշագրավ է, որ իրար կծմծում են թուրքամետության ու ադրբեջանամետության թեմայով։ Դա նշանակում է, որ Նիկոլի քիրվայությունը շատ ավելի արմատական է, քան երևում է հրապարակայնորեն։ Հենց դա շահարկելով էլ իշխանական թևերից մեկն ուզում է «վեռխ» վերցնել՝ «աղջի՛կ, քեզ ասում եմ, հարս, դու լսիր» տարբերակով։

Պետրոս Ալեքսանյան

Հ․Գ․ Մեր ձեռքի տակ «Freenews.am»–ից հեռացված նյութի «սկրինն» է, որը ձեզ ենք ներկայացնում ստորև։

7or.am

3 (1)

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am