Քոչարյանը չդիմացավ և արձագանքեց դատարանում (video)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատախազությունն այսօր հրապարակեց այս գործով մեղադրական եզրակացությունը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը չի հասկանում մեղադրանքի էությունը։
«Ես վերջապես պե՞տք է հասկանամ, թե ես ինչ եմ արել, ինչը չպետք է անեի կամ ինչ չեմ արել, որ պետք է անեի, չի նկարագրված որևէ գործողություն, որի բացատրությունը ես պետք է տամ, երբ հարցաքննվեմ, չկա։ Ես պետք է գամ, ամբիոնի մոտ ու ասեմ՝ ինձանից ի՞նչ եք ուզում», - ասաց նա։
