«Սասնա ծռեր»-ի անդամը վնասվածք է ստացել
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց ,որ «Սասնա ծռեր»-ի անդամ Սերգեյ Կյուրեղյանն այսօր դատարանի շենք բերվելիս մեքենայից իջնելու ժամանակ ճակատին վնասվածք է ստացել։ Կազմվել է համապատասխան զեկուցագիր և արձանագրություն դեպքի հետ կապված։ Այնուհետև նիստերի դահլիճ բերվեց Սերգեյ Կյուրեղյանը և հայտարարեց, որ իր նկատմամբ որևէ բռնություն չի կիրառվել։ Դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճից, քանի որ նրա նկատմամբ եւս 6-ժամյա դատական սանկցիա է կիրառվել։ Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդել, որպեսզի իր պաշտպանյալներին բերեն նիստերի դահլիճ։
