Նիկո՛լ, քո վրայից Արցախի արյունը չի մաքրվելու․ Արմեն Աշոտյան (video)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցում հնչեցրած այն մեղադրանքներին, որոնք կրկին ուղղված էին նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությանը։
Արմեն Աշոտյանը մանրամասնեց, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ձևաչափն է ընտրել, քանի որ բացարձակ հույս չունի, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցներն իրեն կհրավիրեն խոսելու, հետևաբար՝ լայն հանրությանը ճշմարտությունը հասանելի դարձնելու համար ընտրել է հենց այդ ձևաչափը։
