«Ամբաստանյալ Լուսինե Սահակյա´ն». դատավորի լեզվի զավեշտալի սայթաքումները՝ «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ,երբ պաշտպան Լուսինե Սահակյանը ցանկանում էր միջնորդությամբ հանդես գալ, թույլ չտվեց՝ ասելով, որ դեռ միջնորդություն ներկայացնելու փուլը չէ։ Լուսինե Սահակյանը նշեց, որ իր միջնորդությունը ներկայացնելու է: «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ես ասում եմ` չշարունակեք»,-այսպես դիմեց Արտուշ Գաբրիելյանը պաշտպանին, ինչին հաջորդեց ներկաների քրքիջը։ Այնուհետև դատավորն ասաց, որ գնում է խորհրդակցական սենյակ` նրանց խափանման միջոցը որոշելու, սակայն ինքն իրեն ուղղեց և ասաց. «Հեռանում եմ խորհրդակցական սենյակ՝ Ձեր վարքագծի հետ կապված համապատասխան որոշում կայացնելու»: Ընդմիջում հայտարարվեց։
