Թրամփ կրտսերն արժեքավոր տեղեկություն չի ստացել ռուս փաստաբանից (տեսանյութ)
Ամերիկայի ձայն Դոնալդ Թրամփ կրտսերի հրապարակած էլեկտրոնային նամակագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է նա համաձայնվել հանդիպել ՌԴ-ի կառավարության ներկայացուցչի հետ՝ նրանից գաղտնի տեղեկություն ստանալու նպատակով: Նախագահ Թրամփն արձագանքել է այդ հրապարակմանը: «Իմ որդին չափազանց բարեկիրթ մարդ է, ողջունում եմ նրա անկեղծությունը: Այս ամենի վերաբերյալ բոլոր հարցադրումներով դիմել իմ փաստաբաններին, ես էլ ոչինչ չունեմ ավելացնելու»,- հայտարարել է Թրամփը: Ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը հանդես եկավ կոշտ քննադատությամբ՝ ընդգծելով, որ սա վկայում է, որ Սպիտակ տունը գաղտնի համագործակցել է Ռուսաստանի հետ: «Նամակագրությունը վերջ է դնում վարչակազմի և նախագահի այն մոտեցմանը, որ չկան նպատակադրված որևէ համագործակցության կամ համակարգման վերաբերյալ փաստեր»,- հայտարարել է սենատոր Չաք Շումերը: Հանրապետականները համաձայնել են, որ չնայած այն փաստի, որ վերոհիշյալ փաստաբանը հերքել է, որ թե Կրեմլի գործակալն է և չի ունեցել որևէ գաղտնի տեղեկություն, նամակագրությունը բացասական բնույթ է կրում: «Ես վստահում եմ մեր հատուկ ծառայությունների հանձնաժողովին, որը զբաղվում է այս հետաքննությամբ: Սենատոր Բուրն ու սենատոր Ուորենը վերահսկում են գործընթացը, և մենք ավելի ուշ կլսենք նրանց»,- ասել է սենատոր Միչ Մաքքոնելը: Այս նամակագրությունը առաջ է քաշում բազմաթիվ իրավական բնույթի հարցեր: «Սա աննախադեպ իրավիճակ է: Մեր օրենսդրությունն ունի համապատասխան դրույթներ նման իրավիճակների համար, սակայն դրանք երբեևիցե չեն կիրառվել: Սա չափազանց անսովոր իրավիճակ է»,- նշել է իրավագետ Ջեյմս Գարդենը: Թրամփ կրտսերը հերքում է որևէ օրինախախտում ու նշում, որ չի ստացել արժեքավոր որևէ տեղեկություն ռուս փաստաբանի հետ հանդիպման ընթացքում:
