Նախարարին կանչել եմ եւ պահանջել, որ Գագիկ Ջհանգիրյանին ազատի աշխատանքից

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանին դատաիրավական համակարգում բոլորն են ճանաչում, առավել եւս` հնուց այս համակարգում աշխատողները: Եվ նրան ճանաչողներն ասում են, որ նա դատական համակարգի նկատմամբ դեռ 90-ականներից է յուրահատուկ վերաբերմունք ունեցել։ Դեռեւս Տեր-Պետրոսյանի ժամանակներից ամեն ինչ արել է այդ համակարգը հնազանդեցնելու, գործադիրին ենթարկեցնելու համար:

Ընդ որում` այդ տարիներին անգամ սկանդալային պատմություններ են եղել, այնքան աղմկոտ, որ նույնիսկ խորհրդարանի եւ իշխող կուսակցության քննարկման առարկան են դարձել: Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունը փորձել է կառավարել դատական համակարգը եւ դա արել է նաեւ անհնազանդներին պատժելու ճանապարհով, որպեսզի այդ դեպքերն ի ցույց դրվեն եւ մյուսներին դաս լինեն: 90-ականներին պաշտոն զբաղեցրած մի քանի անձ մեզ պատմեցին, որ Գագիկ Ջհանգիրյանը դատական համակարգը «հնազանդեցնողներիցե մեկն էր, եւ նա մի քանի անհնազանդ դատավոր էր ընտրել` թիրախավորել նրանց եւ հայտնվել սկանդալի կիզակետում:


Նրանցից մեկը կին դատավոր էր, որն ինչ-որ բանով արժանացել էր արդարադատության փոխնախարար, ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների հսկողության վարչության պետ Գագիկ Ջհանգիրյանի զայրույթին: Այդ կինը, որի ազգանունը մեր զրուցակիցները, ցավոք, չհիշեցին, համառորեն պայքարում էր Ջհանգիրյանի որոշման դեմ, եւ երբ իշխանափոխություն եղավ` վերականգնվեց իր աշխատանքում։

Մեկ այլ կին դատավորի էլ էր հետապնդում պարոն Ջհանգիրյանը՝ Մարալիկի դատավորներից։ Եվ հետապնդվող կանանցից մեկը ժամանակին ձայնագրել էր իր եւ Ջհանգիրյանի խոսակցությունը, որտեղ նրանից գումար է պահանջում` իրեն դատավոր վերանշանակելու համար։ Այդ ժամանակ ԱԺ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահն էր Կիմ Բալայանը, որը հետո դարձավ Սահմանադրական դատարանի անդամ։ Խորհրդարանն ու դրա գլխադասային հանձնաժողովներն այդ տարիներին մեծ լծակներ ունեին համապատասխան ոլորտների պաշտոնյաների նշանակման, ազատման, նրանց վրա ազդելու հարցերում։ Եվ դատավորի ու Ջհանգիրյանի հակամարտությունն այնքան էր թեժացել, որ հարցը հասել էր խորհրդարան:

Մեզ պատմեցին, որ Կիմ Բալայանը, տեղյակ լինելով Ջհանգիրյանի քաջագործությունների մասին, իր մոտ է հրավիրել արդարադատության այն ժամանակվա նախարար Վահե Ստեփանյանին եւ պահանջել, որ Ջհանգիրյանին ազատի պաշտոնից՝ կաշառքի ու կոռուպցիոն գործարքների մեջ գտնվելու հիմքով։

Մենք կապ հաստատեցինք Կիմ Բալայանի հետ՝ ճշտելու մեզ հասած տեղեկություններն իրենից։ Պարոն Բալայանը հաստատեց նախարարին

իր մոտ կանչելու եւ Ջհանգիրյանին ազատելու պահանջ ներկայացնելու մասով տեղեկությունը։ «Այո, ես Վահե Ստեփանյանին կանչել ու նման պահանջ դրել եմ։ Հետագայում, թե ինչու դրան ընթացք չտրվեց, ինձնից կախված չէրե,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ Ջհանգիրյանն այդ ժամանակ ոչ թե փոխնախարար էր, այլ դատական մարմինների վարչության պետը։

Ի՞ ն չ էր մտնում Գագիկ Ջհանգիրյանի գործառույթների մեջ, եւ ի՞նչ կարող եք հիշել նրա գործունեությունից։

Այն ժամանակ արդարադատության նախարարության ֆունկցիաները` դատավորներին առաջ քաշելու, քննություն անցկացնելու եւ այլն, էդ բոլորն իրենց մոտ էր, էն ժամանակ դատական խորհուրդ չի եղել, բոլոր ֆունկցիաներն արդարադատության նախարարության վրա էին դրված։ Եվ էդ տեսակետից արդարադատության նախարարությունը շատ գործուն լծակներ ուներ՝ ազդելու դատական համակարգի վրա։ Այսօր, իհարկե, դրանք չունի։ Իսկ Գագիկ Ջհանգիրյանը եղել է հենց էդ դատական մարմինների վարչության պետը, որից հետո փոխնախարար դարձավ։

Իսկ փոխնախարար եղած ժամանակ ինչպե՞ս է իրեն պահել։

Ինչպես ամբողջ կյանքում։ Այ, զինվորական դատախազ եղած ժամանակ ո՞նց է իրեն պահել՝ նույն ձեւով։

Հիմա՞ ինչպես է իրեն պահում ԲԴԽ-ում, եթե հետեւում եք, իհարկե, նրա գործունեությանը։

Հիմա բոլորը չե՞ն տեսնում՝ ոնց է պահում։ Ո՞նց գնաց, ո՞նց ընտրվեց, ո՞ նց դարձավ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, էդ բոլորն օրենքի կոպիտ խախտումներով էր, չէ՞։

Ասում են՝ դրեցին, որ դատական համակարգը բռի մեջ հավաքի, դատավորներին իրեն ենթարկեցնի։ Ըստ Ձեզ՝ ստացվո՞ւմ է դա։

Դրանում կասկած ես չունեմ։ Իսկ էն, որ հաջողելու է նաեւ, դրանում էլ չեմ կասկածում, ինչո՞ւ, որովհետեւ բոլոր ինֆորմացիոն աղբյուրներն իրեն տրամադրում են, էդ խնդիրն իշխանություններն են իր առջեւ դրել, եւ իշխանական մեքենան ամեն մեկի վրա մի շանտաժով, մի բանով կարող է ճնշում գործադրեն։ Իհարկե, ոչ բոլորի նկատմամբ կհաջողվի դա, բաց որ մի մասի վերաբերյալ միանշանակ վերահսկելի է դառնալու, դրանում խոսք չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ առաջ դատավորի նկատմամբ կալանք կիրառեին իր կայացրած վճռի համար։ Այսինքն՝ այն, որ մենք բավականին հետ ենք գնում, դրանում ես կասկած չունեմ։

Ի դեպ, Ձեր որդին էլ է դատավոր, Դուք Ձեր որդու մասով անհանգստություն չունե՞ք, որ իր հետեւից էլ կընկնեն, կփորձեն ճնշել, քրգործեր կհարուցեն, կալանքի միջնորդություններ կներկայացնեն։

- Ոչ միայն իմ որդու, այլ բոլորի հանդեպ ունեմ, որովհետեւ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արդար դատաքննություն իրականացնող մարդիկ էս իշխանություններին պետք չեն։ Էն, որ գործադիր իշխանությունն ամբողջությամբ ուզում է դատական իշխանության ֆունկցիաներն իր վրա վերցնի, դրանում ես կասկած չունեմ։

Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում դատական համակարգի ճակատագիրը, Ձեր որդին ու նրա պես մի քանի դատավորներ դեռ պայքարում են, դիմադրում են, ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞, ի վերջո, կոտրել այդ դիմադրությունը։

Կարծում եմ՝ ոչ։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Հասարակությունը, ի վերջո, արթնանալու է, չէ՞։ Չի կարող պատահել, որ հասարակությունն էնքան քնի, որ գագիկջհանգիրյաններն ինչ ուզենան՝ անեն։ Թիվ մեկ տուժողը ոչ թե դատավորներն են էստեղ, այլ երկիրն է, երկրի քաղաքացիներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1070 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ժողովրդին քվեն չե՛ս ստանալու․ հասկացող մարդը կյանքում Փաշինյանին չի ընտրի․ Հարցում (video) Ամեն ինչ ավելի վատ է լինելու․ Սերժ Սարգսյանի վտանգավոր ակնարկը (video) Սրբուհի Գալյանը՝ սիրիացի վարձկաններին Թուրքիայի միջոցով հանձնելու մասին (video) Արշակ Սրբազանը ձեր նմանների պես չի կզելու՛, լա՛վ իմացեք․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ինչու՞ Նիկոլը չդարձավ իրական ղեկավար․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին Մենք էլ պնդում ենք՝ Արցախի հարցը չի՛ կարող փակվել․ Շվեյցարիայի խորհրդարանի անդամ (video) Հունական կղզու մոտ 14 միգրանտ է զոհվել առափնյա պահպանության ծառայության նավակի հետ բախման հետևանքով Բագրատ Սրբազանը CSI ի նախագահ Ջոն Էյբներին նամակներ է փոխանցել․ ի՞նչ է գրել Սրբազանը (video) Ի՞նչ կլիներ այդ ոստիկանի հետ, եթե այդ տեսանյութը չարտահոսեր, սակայն խոշտանգվողն աղմուկ բարձրացներ Հանդիպել ենք Վեհափառ Հայրապետին, նա ասաց՝ պաշտպանելու է իր ազգին․ Ջոն Էյբներ (video) Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից Հայաստանի ամբողջ պոտենցիալը կրկնապատկվելու է․․․ ի՞նչ է անելու առաջիկայում Սամվել Կարապետյանը (video) Վանաձորում 53-ամյա քաղաքացին կրակել ու սպանել է գազալցակայանի աշխատակցի շանը Երբ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել խնդիրները, մեզ անհրաժեշտ է միջազգային հրապարակայնություն Տո լա՛վ լսեք․ Սիլվա Համբարձումյանը Սերժ Սարգսյանի շանն անգամ չէր կարող կաշառք տալ․ Դավիթ Մկրտչյան (video) Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Փաստ» Թրամփի էֆեկտը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը․ Անդրանիկ Թևանյան (video) Աննախադեպ ու չլսված թալանի մասին (video) 2025 թվականին Դատախազության կողմից պետությանը վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ «Էդ բոշեն, սոված շունը միլիոններ ծախսելը գիտի, մենք չգիտե՞նք, հա՞»․ սյունեցի (video) ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստանից չվերթներ են չեղարկվել Թրամփ. Ես խոսել եմ Պուտինի հետ, ուզում եմ, որ նա ավարտի պատերազմը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am