«Սևանի իշխան» ընկերությանը 21.8 հեկտար հողամաս կտրամադրեն
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 21,8 հեկտար հողամաս։Նամն որոշում այսօր կայացվեց կառավարության նիստի ժամանակ: Նախագիծը կառավարությա ն ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի նիստի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով կստեղծվի մանրաձկների բացթողման և վայրի պոպուլիացիայի ձևավորման մասնագիտացված կենտրոն , որտեղ հնարավոր կլինի վերահսկել պաշարների վերականգնման բոլոր փուլերը, սկսած մանրաձկան բացթողումից մինչև մայրական վտառի վերադարձ և մանրաձկան վերարտադրություն, որի արդյունքում այդ աշխատանքները կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը,նշեց նախարարը:
