Պուտինի հետ զրույցում կոշտ եմ եղել. Թրամփ
«Ես Պուտինի հետ շատ կոշտ եմ եղել: Պուտինի հետ ինքը շատ կարևոր հարաբերություններ ունի, որոնք կարող են բազմաթիվ կյանքեր փրկել, ինչպես, օրինակ, Սիրիայում հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց հետո»,-Reuters-ի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ իրեն շատ կոշտ է դրսևորել։ Նա նշել է, որ վերջին շրջանում ընդունել է մի քանի որոշումներ, որոնք կարող են Ռուսաստանին դուր չգալ։ Խոսքը հեղուկացված բնական գազի խոշոր մատակարարումներն են Լեհաստան և զինվորականներին հավելյալ 56 մլրդ դոլար տրամադրելը։ Երկու երկրների առաջնորդների բանակցություններն անցկացվել են հուլիսի 7-ին՝ G20 գագաթնաժողովի առաջին օրը։ Թրամփը հարցազրույցի ժամանակ նշել է, որ Պուտինի հետ 20-25 րոպե քննարկել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության թեման։
