Քրիստինե Մելքոնյանը վերադարձել է
«Օրակարգ» ծրագրի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը վերադարձել է Հ1: Երեկ արդեն «Օրակարգ» ծրագիրը եթեր հեռարձակվեց պրոֆեսիոնալ կադրի մեկնաբանմամբ: Հիշեցնենք,որ օրեր առաջ լուրեր տարածվեցին,որ Հ 1 հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանին ազատել են աշխատանքից: Իր գործում պրոֆեսիոնալ համարվող Ք.Մելքոնյանը աշխատանքից ազատվել էր, ինչպես ընդունված է ասել, իր դիմումի համաձայն` նախօրոք օգտվելով իրեն հասանելիք արձակուրդից :Աղբյուրի փոխանցմամբ, հեռուստաընկերության ղեկավար կազմը`Հարություն Հարությունյան-Արտակ Հերիքյան զույգը, չի հանդուրժում բանիմաց, խելացի ու իր գործը լավ իմացող մասնագետներին, նախընտրում է դիլետանտներին, որոնք եթերը լցնում են աղբով ու դրա համար նախադրյալներ է ստեղծում, որ պրոֆեսիոնալները ինքնակամ դիմում գրեն- հեռանան:Ի դեպ` Հարություն Հարությունյան-Արտակ Հերիքյան զույգը իր պահվածքով ստիպել էր, որ Քրիստինե Մելքոնյանը մեկ ամիս առաջ ազատվի դատախազի օգնականի պաշտոնից, բայց նրանց դա էլ չէր գոհացրել: Վերջիններիս ցանկությունը փաստորեն պրոֆեսիոնալին չեզոքացնելն էր:
