Երեք ամիսը շատ չի՞.վարչապետն՝ Արծվիկ Մինասյանին
«Ներկայումս գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետները և ընթացակարգերը:Շրջակա միջավայրի բնագավառում պահանջվում է պատշաճ, կանխատեսելի ժամկետնրում իրականցում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների։», - այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը և բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ հանձնարարական տվեց։
Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարեց երեքամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու ու բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։
«Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի՞ մի քիչ», - Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց վարչապետը։
«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել, պարոն վարչապետ», - արձագանքեց բնապահպանության նախարարը։
«Ֆիքսեցինք», - նշեց վարչապետը։
