Կառավարությունը Արդարադատության նախարարությանը 3600 եվրո է տրամադրել
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց գումար հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝պայմանավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2017 թվականի մայիսի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ պահուստային ֆոնդից «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով արդարադատության նախարարությանը կհատկացվի երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի օգոստոսի 18-ն է:
