Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը
PressTV-ն փոխանցում է,որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը Պարսից ծոցի հարևան երկրների կողմից: Նա նշել է, որ սխալ է համարում հարևանների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը, հայտարարել է Թեհրանում Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ: Նա նաև բոլոր կողմերին կոչ է արել ջանքեր ներդնել Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի ապաթեժացման համար: Ռոհանիի խոսքերով` «հարևան երկրների նկատմամբ, ինչպիսին Կատարն է, սպառնալիքները, ճնշումները և շրջափակումը սխալ մեթոդ են»:
