SkyUp-ի ինքնաթիռը մինչև Կիև չի հասել
SkyUp-ի ինքնաթիռը մինչև Կիև չի հասել, և չնախատեսված վայրէջք է կատարել Քիշնևում: Ինչպես գրում է ուկրաինական լրատվամիջոցը, այս մասին հայտնել են SkyUp ավիաընկերության մամուլի ծառայությունից։ SkyUp ավիաընկերությանը հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել, որ օդանավը վայրէջք կատարի Ուկրաինային հնարավորինս մոտ օդանավակայանում՝ Քիշնևում, և կազմակերպել 175 ուղևորների տեղափոխումը Կիև։
Ինքնաթիռի սեփականատերն ավիաընկերությանն արգելել է մուտք գործել Ուկրաինայի օդային տարածք՝ այն պահին, երբ ինքնաթիռն արդեն օդում էր։ Ինչպես նշվում է՝ SkyUp ավիաընկերությունը Մոլդովայում Ուկրաինայի դեսպանության հետ համատեղ կապահովի, որ ուկրաինացիները վերադառնան տուն։
