Ռուբեն Մաթևոսյանը դեմ է ԼԳԲՏ համայնքին վերաբերվող ֆիլմերի ցուցադրությանը
«Փաստ»-ը հրապարակել է հարցազրույց կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի հետ:
– Պարոն Մաթոսյան, ասում են, որ նաև Դուք եք արգելել, պարտադրել այն երկու ֆիլմերի ցուցադրությունը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, որոնք վերաբերվում են ԼԳԲՏ համայնքին: Այդպե՞ս է:
– Ես ո՞վ եմ, որ արգելեմ: Բայց ես իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ արտահայտել: Եթե այդպիսի ֆիլմեր կան, ես դեմ եմ դրանց ցուցադրությանը:
– Դրանց պատճառով ամբողջ մի ծրագիր է հանվել ցուցադրությունից. երեսունից ավելի ֆիլմ: Իսկ դա նշանակում է, որ մարդիկ աշխատել են, ստեղծագործել են ու հիմա զրկված են իրենց աշխատանքը ներկայացնելու հնարավորությունից:
– Միանգամայն իրավացի եք: Մյուս ֆիլմերի ցուցադրությունը փառատոնից հանելու կարիքը չկար:
– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ հանեցին: Բավարարվեին այդ երկու ֆիլմով:
– Միանգամայն իրավացի եք: Ձեր կարծիքն ու տեսակետը ճիշտ են:
– Իսկ Դուք ո՞նց եք հիմնավորում Ձեր դիրքորոշման արդարացիությունը:
– Ես հիմա հիմնավորել չեմ կարող: Որովհետև երբ ինֆորմացիա ստացա, ընդամենը որպես քաղաքացի ես դեմ եղա նմանատիպ ֆիլմերի ցուցադրությանը: Այդպես էլ ասել եմ:
– Որպես արվեստագետ և՞ս դեմ եք:
– Այո, որպես արվեստագետ էլ եմ դեմ նման ֆիլմերի գոյությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
