Հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր և միջին տնտեսվարողները կարող են փակվել. ո՞վ է նրանց խանգարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հավկիթի արտադրությամբ զբաղվող փոքր եւ միջին տնտեսվարողները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Չի բացառվում, որ նրանք առաջիկայում փակվեն: Պատճառը ձվի շուկայում որոշ ընկերությունների սահմանած ցածր գներն են, որոնց չեն դիմանում փոքր տնտեսվարողները: «Նավասարդ Ագրո» ընկերության ներկայացուցիչ Գարիկ Նավասարդյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. ««Շիրակ» թռչնաֆաբրիկան ձու է հանել վաճառքի, որը ինքնարժեքից էժան է: Այս ընկերությունը սկսել է ձվի շուկայում գնային տատանումներ անել: Նույնը կրկնում են մյուս խոշոր ընկերությունները, որոնք այլընտրանք չունեն, պետք է էժանացնեն, քանի որ կուտակած հավկիթ ունեն եւ պետք է իրացնեն»:

Մեր զրուցակիցը հիշեց, որ նախորդ տարի եւս նման երեւույթ տեղի ունեցավ հավկիթի շուկայում. «Փոքր արտադրողները չկարողացան իրենց հավկիթը վաճառել, որովհետեւ շուկայում դարձյալ վաճառվում էր ինքնարժեքից էժան ձու, եւ որոշները փակվեցին, սնանկացան, ընկան վարկերի, տոկոսների տակ: Հիմա նրանց մի մասը ինչ-որ կերպ վերականգնվեց, բայց այս տարի էլ նման խնդրի առաջ կանգնեցին: Ձուն ինքնարժեքից էժան է վաճառում, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինն է բարձրացել, կերն է թանկ: Այդ ի՞նչ եկամուտ է ապահովում ընկերությունը, որ մեկ հատիկ ձուն նման ցածր գնով է վաճառում»:

Ի դեպ, որոշ սուպերմարկետներում, խանութներում «Շիրակ»-ի 0 կարգի ձուն արժե 60 դրամ, 01 կարգի ձվի մեկ հատիկն արժե 36 դրամ, իսկ 02 կարգի ձուն՝ 44 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Ի դեպ, թռչնաֆաբրիկայի հեռախոսահամարը մեզ փոխանցել էին «Նալբանդյան հոլդինգից»: Բայց քիչ անց մեզ զանգահարեց Գեորգի անունով մի անձ եւ հայտարարեց, որ ինքը կապ չունի «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ եւ չի կարող մեր հարցերին պատասխանել: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք լսել նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի պարզաբանումը այս խնդրի շուրջ:

Ի դեպ, ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով գնել է Նարեկ Նալբանդյանը: Գրել էինք, որ նրան է պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am