Շարմազանով. Կառավարությունները կարող են գալ և գնալ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվում
«Հայաստանում իշխանությունն արդեն ձևավորվել է, նոր իշխանություն չի ձևավորվելու», - «168 Ժամ»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվել է ընտրությունների արդյունքում և ըստ նրա՝ նոր ընտրություններ չեն լինելու. «Անկախ նրանից, թե 2018թ. ինչպիսի կաբինետ կունենանք կառավարության, քաղաքական մեծամասնությունն ու քաղաքական պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն ունի բավական քանակությամբ մանդատներ ԱԺ-ում, որպեսզի ցանկացած պահի ձևավորի կառավարություն և ստանձնի կառավարություն: Կառավարությունները կարող են գալ և գնալ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվում մինչև 2020թ»: Շարմազանովը նաև հավելել է, որ 2018թ. կառավարության ձևավորման հարցն այս պահին իրենց օրակարգում չկա:
