Տրված է Սյունիքը զավթելու մեխանիզմն ու ձևակերպումը․ Ռուբեն Մելքոնյան (video)
Մարդկության պատմության մեջ գուցե այսպիսի իրավիճակ որևէ պետության պարագայում չի եղել։ Որևէ հասարակարգում չի եղել, որ պարտված, երկիրը կործանած իշխանությունը շարունակի կառավարել։ Այս մասին Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հրավիրված հանդիպում-քննարկման ժամանակ իր ելույթում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այս իշխանությունները շարունակում են մնալ իշխանության, իսկ Հայաստանը ամեն օր գահավիժում է։ Պատկերացնու՞մ եք՝ Հայաստանը ամեն օր գահավիժում է, իսկ այս իշխանությունների սանձարձակությունը շարունակում է աճել։ Այս մարդիկ ծիծաղում են, ժպտում են, բայց դա միայն անում են ՀՀ քաղաքացիների դեմ։ Ախր դուք դուխով չէ, է, դուք որևէ իմաստով դուխով չեք, դուք պարտված, տապալված իշխանություն եք։ Դուք դրսում որևէ բան չունեք, ի՞նչ մանդատ։ Ձեզ Լուկաշենկոն էլ կարող է քննադատել, մյուսն էլ կարող է քննադատել ու բոլորն էլ կարող են քննադատել, վիրավորել, որովհետև դուք իրականում դուխով չեք»,- ասաց նա։
