Հայազգի Լորեն Հաշյանը կարող է 2020 թ-ին դառնալ ԱՄՆ առաջին տիկին
Հայտնի հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, ով ամուսնացած է հայուհի Լորեն Հաշյանի հետ, առաջադրել է իր թեկնածությունը 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության համար։ Այս մասին գրում է «The Independent»-ը: Դերասանի անունից հայտը գրանցվել է ԱՄՆ ընտրական հանձնաժողովում: Աղբյուրը գրում է, որ Ջոնսոնը նախկինում մեկ անգամ չէ, որ հայտարարել է քաղաքականությամբ զբաղվելու մտադրության մասին: Միջազգային լրատվամիջոցները նրա ընտրվելու հնարավորությունը չեն բացառում: Այսպիսով 2020 թվականին հայուհին կարող է դառնալ ԱՄՆ առաջին տիկին։
