Էրդողանն Ալիևի մասին գրառում է կատարել «Twitter»-ում
Ստամբուլում կայացած Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների 1.5 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Twitter»-ի իր էջում գրել է.
«Եղբորս՝ պարոն Ալիևի հետ Ստամբուլում քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները: Մեր եղբայրությունը կհարատևի ավելի հզորանալով»:
