ՔՊ-ականների համար ինչո՞վ է Ալիևը Լուկաշենկոյից լավը (video)

Լուկաշենկոյի ասածներին Հայաստանի Հանրապետությունն արձագանքել է, բոլոր քայլերը կատարվել են՝ տվյալ հայտարարության հետ կապված, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ համարժեք գնահատելով Հայաստանի արձագանքը Բելառուսի նախագահի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած աղմկահարույց հայտարարություններին։

Արմեն Գրիգորյանը թվարկեց՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանն արձագանքել են ԱԺ պատգամավորները, ԱԳ նախարարությունը, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։

«Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հուսով եմ, որ նման միջադեպերից համենայնդեպս, բելառուսական կողմը այլևս կխուսափի, կխուսափի որևիցե գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևիցե ձևով չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ ժողովրդի և բելառուս ժողովրդի միջև», - ասաց Գրիգորյանը։

Դիտարկմանը՝ Բելառուսի նախագահն առաջին անգամը չէ, որ ՀՀ իշխանությունների մասին արտահայտվում է ոչ դիվանագիտական բառապաշարով, ԱԽ քարտուղարն արձագանքեց․

«Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եվ եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանենք»։

Արմեն Գրիգորյանը տեղին չհամարեց հարցն՝ առնչվող Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ իշխանությունների հասցեին հնչեցրած է՛լ ավելի կոշտ ու կոպիտ, վիրավորական հայտարարությունները մեր կողմից անպատասխան թողնելուն։ Նա նշեց, որ պետք է տարբերակել Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին։

«Այդ հարցը տալուց, երևի, պետք է տարբերություն դնել Բելառուսի հետ մեր հարաբերությունների և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջև, եթե այդպիսիք ընդհանրապես գոյություն ունեն։ Կարծում եմ՝ այդ հարցը տեղին հարց չէ», - նշեց նա, ապա իր հերթին հարց ուղղեց լրագրողին․

«Դուք, որպես մարդ, երբ ձեզ հետ լավ հարաբերություն ունեցող մարդը ձեզ լավ չի վերաբերվում, դրանի՞ց եք ավելի շատ վիրավորվում կամ դա անընդունելի համարում, թե՞ այն մարդուց, ում հետ այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեք։ Կարծում եմ՝ առաջինի դեպքում»:

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դաշտերում. կան վիրավորներ «Դուք դատվելու եք․․․»․ Աննա Գրիգորյանը նորից խայտառակեց Սասուն Միքայելյանին (video) «Դե կտեսնե՛ք՝ ինչ կլինի», «Ես ձեզ անձամբ եմ երեսով տալիս»․ Քրիստինե Վարդանյանը բորբոքեց Ռուբինյանին (video) Փոխե՛ք Սուրեն Պապիկյանին, չի ձգում, ադրբեջանցին մտել էր ՀՀ, կրակել երեք երեխաներին պաշտպանող մորը (video) ԱԺ-ի խայտառակությունը Ռուբինյանի գործունեության հետևանքն ա․ Արամ Վարդևանյանի կոշտ խոսքը (video) Այս քառօրյան ՀՀ պատմության մեջ ամենախայտառակն է մնալու. էս է էս իշխանության որակը. Գեղամ Մանուկյան (video) ԱԺ-ի խայտառակությունը սադրողը՝ քավորսանիկական հարաբերություններով․ Օղորմի ձեր բարեկրթությունը (video) Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել «Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը (video) Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am