«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական թիմում պարբերաբար բավականին կոնֆլիկտային վիճակներ են ծագում: Ի մասնավորի, խնդիր կա այն առումով, որ նախարարները, որոնք պարտավոր են ներկա գտնվել խորհրդարանում ոլորտային հարցերի ներկայացման ու քննարկման գործընթացին, ուղղակի չեն ներկայանում։
Նրանք խորհրդարան են գալիս միայն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, բայց պատվից վեր են համարում որևէ օրինագիծ ներկայացնել, թեկուզ չափազանց մեծ կարևորություն ունեցող:
Ի դեպ, նրանք, որպես կանոն, չեն մասնակցում ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովներում տեղի ունեցող քննարկումներին, այլև լիագումար նիստերին։ Հիմնականում խորհրդարան են «գործուղվում» փոխնախարարները։ Այս օրերին ընթացող հերթական քառօրյայի շրջանակներում վերջին երկու օրերին քննարկվել են մեկ տասնյակից ավելի հարցեր, որոնց կեսը սահմանադրական օրենքներ են եղել, բայց փաստացի ոչ մի նախարար չի ներկայացել ԱԺ։
Թերթի տեղեկություններով, այս առումով իշխանական ուժի որոշ պատգամավորների շրջանում ընդգծված դժգոհություն կա, թե իրենց ուղղակի արհամարհում են»:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը