Տղամարդը, ով Գյումրիում մահացու վրաերթի էր ենթարկել ամուսիններին, ձերբակալվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գյոզալյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Գյումրի քաղաքի Տրդատ ճարտարապետի փողոցի բնակիչ 20-ամյա Ալբերտ Խանոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ հուլիսի 11-ին իր վարած Opel Astra մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքում Վ. Սարգսյան և Տիմիրյազևի փողոցների խաչմերուկում Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ 23-ամյա Արփինե Մանուկյանին և 30-ամյա Մելսիկ Ղազարյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին և ամիսներ առաջ էին ամուսնացել: Արփինեն աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում:
