Նոր որոշում՝ Յունուս ամուսինների վերաբերյալ
«Ազադլըգ» թերթը հայտնում է, որ Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների դեմ իրականացվող հետապնդումները: Ադրբեջանական դատարանը «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն` պատմաբան Արիֆ Յունուսին հարկադրաբար դատարան բերելու ժամկետը երկարաձգել է ևս 1 ամսով: Յունուս ամուսինների պաշտպանությամբ զբաղվում է ադրբեջանցի հայտնի փաստաբան Էլչին Սադըգովը, ով դատարանից պահանջել է ամուսիններին հարկադրաբար դատարան բերելու հետ կապված բոլոր փաստաթղթերը և դրանք ներկայումս ուսումնասիրության է ենթարկում:
