Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա. «պասերով» ՀԱՊԿ-ից՝ Բաքվին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ըստ էության, չկա, և հույս է հայտնել, որ պատերազմի դարաշրջանն ավարտվում է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների մասին Զասը խոսել է «Վալդայ» ակումբի կազմակերպած «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը և հեռանկարները» համաժողովում:

«Անկասկած, լարվածության օջախներ կան, և այդպիսիք կան նաև հայ-ադրբեջանական սահմանին: Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է այնտեղ կատարվում: Բայց ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, կան հենակետեր, դիտակետեր: Պարբերաբար լինում է փոխհրաձգություն: Այդպես չպետք է լինի»,- ասել է նա և հավելել.- Կա զգուշավոր լավատեսություն , որ ավարտվում է պատերազմի մի ողջ դարաշրջան, և սկսվում է նոր դարաշրջան: Ես կարող եմ սխալվել այդպիսի լավատեսությամբ, բայց այնուամենայնիվ, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Փաստորեն, ՀԱՊԿ-ի «կուրությունը» շարունակվում է...

Օրինակ, ՀԱՊԿ-ական պետությունները չեն տեսնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ռազմական համագործակցությունը, որ Անկարան շարունակում է զինել Ադրբեջանին:

Բառացիորեն այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ շարունակելու են նոր սպառազինություն ձեռք բերել: Ելույթ ունենալով անձնակազմի առջև՝ Հասանովն ասել է, որ ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակում կշարունակվի ժամանակակից սպառազինության, ռազմատեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման գործընթացը:

Չեն տեսնում նաև, որ Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել Հայաստանին՝ կրկին սպառնալով պատերազմով: Չեն նկատում, որ արդեն 8-9 ամիս ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են Հայաստանի տարածքում:

Այս ամենով հանդերձ՝ «նոր դարաշրջանի» մասին են խոսում ՀԱՊԿ-ից, ու մշտապես նույն «փորացավը» տեսնում՝ «ախր, սահման չկա, դե ուրեմն, արագ դելիմիտացիա, դեմարկացիա արեք, արագացրեք...»

ՀԱՊԿ-ից նետված «գնդակն» անմիջապես բռնել են Բաքվում...

Բաքուն պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան՝ առանց նախապայմանների, Մոլդովայի ԱԳ նախարարի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանը պատրաստ է դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքին՝ առանց որևէ նախապայմանի, բայց Հայաստանը փորձում է պայմաններ առաջ քաշել հանձնաժողովի աշխատանքն սկսելու համար», - ասել է Բայրամովը։

Փաստորեն, ՀԱՊԿ-ն ու պաշտոնական Բաքուն «պասերով» Հայաստանին ճնշում են՝ արագացնելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2035 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am