ՀՀ պատասխանն Ալիեւին
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը - Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: - Ադրբեջանի նախագահը կամ չի հասկանում, կամ էլ ձևացնում է, թե չի հասկանում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու կարևորությունը:Հիշեցնենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո նախագահների մակարդակով տեղի ունեցած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից հետո սա ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն էր: Ինչպես և նախորդները, բրյուսելյան հանդիպումը նույնպես ուղղված էր ԼՂ բանակցային գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը. ոչ ավել, ոչ պակաս:Ակնհայտ է, որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդումը ոչ թե նախապայման է բանակցությունների, այլ անհրաժեշտ պայման՝ բանակցությունների արդյունավետության համար: Նշենք, որ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ընդունել հայկական կողմի նախապայմանները, բանակցությունները վերսկսել են առանց դրանց:
