Լուկաշենկոն օգնության է հասնում Փաշինյանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհարգալից տոնով է խոսել Հայաստանի մասին։ Պատճառն այն է, որ նման վերաբերմունքի տեղիք է տվել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլին դրսում չեն հարգում։ Ու քանի որ Նիկոլն է ներկայացնում Հայաստանը, չեն հարգում նաև Հայաստանին։ Այս ամենի արդյունքն այն է, որ քյարթու և անմակարդակ Լուկաշենկոն անպարկեշ ձևակերպումներ է իրեն թույլ տալիս։ Մեղավորը, բնականաբար, Նիկոլն է։ Ինքը չի ցավում Հայաստանի համար, լուկաշենկոներն ինչո՞ւ պետք է ցավեն։

Լուկաշենկոյի բերանը լեզու են դրել ՀՀ այն քաղաքացիները, որոնք քվեարկել են Հայաստանի պարտության, նվաստացման օգտին ու ՀՀ անկախության դեմ։

Լուկաշենկոն չի հարգում Հայաստանին նաև այն պատճառով, որ մինչև հիմա իշխանությունից դեռ չենք վռնդել նիկոլենց։

Սրիկաների վերջին հանգրվանը «հայրենասիրությունն» է

Նկատենք, որ Լուկաշենկոն իրականում փրկել է Նիկոլին։ Նրա ձևակերպումները Հայաստանի մասով, հնարավորություն է տվել «ժողվարչապետին» իր ուսապարկերին քսի տալ ու ԱԺ ամբիոնն օգտագործել «հայրենասիրական» մղումներով։

Խորհրդարանի ուսապարկային հատվածից «հուժկու» քննադատում էին Լուկաշենկոյին։ Հրահանգ էին ստացել «հայրենասիրություն» և «ինքնիշխանություն» խաղալու։ Սա այն թիմն է, որը ժամանակին քննադատում էր, թե բա Հայաստանը դարձրել են Ռուսաստանի ֆորպոստ։ Սրանք այն մարդիկ են, որ ինքնիշխանություն բառն օգտագործում էին գրեթե ամեն նախադասության մեջ։

Հիմա սրանք ՀՀ–ն մտցրել են Կրեմլի «պադվալ» և մեր երկիրը ֆորպոստի մակարդակից իջեցրել խնամակալության ներքո գտնվող պետականատիպ կազմակերպության մակարդակի։

Ֆորպոստն ինքնուրույն էր պաշտպանում Արցախն ու հայ–ադրբեջանական սահմանը և միայն հայ–թուրքականի մասն էր ՌԴ–ի հետ համատեղում։ Իսկ հիմա՝ «ինքնիշխանիստների» օրոք, ՀՀ–ն խնդրում է ամբողջ աշխարհին ու հատկապես ՌԴ–ին, որ գան հայ–ադրբեջանական սահմանը պահեն ու ընդհանրապես ՀՀ–ի անվտանգությունն ապահովեն, քանզի ՀՀ–ն գործնականում զրկվել է բանակից։ Եվ այդ ամենն «ինքնիշխանիստ» Նիկոլի ու նրա թիմակիցների իշխանության օրոք։

Հիմա սրանք խրոխտ կեցվածքով Լուկաշենկոյին են քննադատում։ Դա իրենց համար փրկօղակ է, քանզի «դուխով» երևալու շանս են տեսել։ Նիկոլենք Լուկաշենկոյին քննադատում են՝ «մոռանալով» նույնն անել Ալիևի հասցեին, ով ամեն ելույթ ունենալիս նվաստացնում է Նիկոլին։

Ալիևը Նիկոլին ինչ ասես, որ չի ասում․ է՛լ հարբած ծաղրածու, է՛լ սուտասան։ «Նոլդու Փաշինյանը» դարձել է Հայաստանի նվաստացման նախադասությունը։ Ու ոչ մի ծպտուն ուսապարկերի ու գլխավոր ուսապարկապետի կողմից։

Իսկ Լուկաշենկոյին Աղազարյանի կամ մյուս «մտքի տիտանի» միջոցով քննադատելն անշառ է։ Վերջին «վարիանտ» կարող ես Լուկաշենկոյի մոտ արդարանալ, որ դրանք ինքնագլուխ են քննադատել։ Իսկ ահա թուրքերի ու ադրբեջանցիների մոտ դա չի անցնի։ «Խաղաղության դարաշրջանը» ենթադրում է թշնամիների առաջ կզելու քաղաքականություն։ Լուկաշենկոն իր հայտարարությամբ հնարավորություն է տալիս Նիկոլին ցույց տալու, թե, իբր, դրսում ինքը դուխով է, չի կզում։

Էս ամեն ինչը դեռ մի կողմ։ Երկիրն է ափսոս։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 2078 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am