Դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանանց ազատ են արձակել
Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից բերման ենթարկված երկու կանանց ազատ են արձակել: Այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` բերման ենթարկվածներից մեկը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարազատներից Անահիտ Զախարյանն է, ում մոտից 7 սանտիմետրանոց ասեղներ էին հայտնաբերվել:
