Դատավոր Արմեն Դանիելյանն ինչու՞ չի կալանավորվում․ պատգամավոր Արթուր Սարգսյան (video)
«Դատավորի այս որոշմանը ես սպասում էի, վստահ էի, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժելու է Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, որովհետեւ նույն դատավորը երկու օր առաջ մերժեց եւ կալանավորեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին: Այսօր Հայաստանում մի կարծիք է ձեւավորված, որ ոչ թե նայում են գործի նյութերին, այլ նայում են, թե որ դատավորին է մակագրված գործը, դրանից արդեն հասարակությանը պարզ է դառնում, որ կալանավորվելու է: Երբ գործերը մակագրվեց այս դատավորին, բոլորս համոզված էինք, որ Մանվել Փարամազյանն ու Առուշ Առուշանյանը կալանավորվելու են: Ես վստահաբար ասում եմ, որ սրանք քաղաքական հետապնդումներ են: Եթե գործն ուսումնասիրեք, կհամոզվեք, որ դրանում ոչինչ չկա»,-Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանքը չփոխելու որոշմանը:
