Երևանի կենտրոնում հաստաբուն բարդին ընկել է «Toyota Prado»-ի վրա (լուսանկար)
Shamshyan.com-ը գրում է. երեկ՝ հուլիսի 11-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Շախմատի տան բակում, դարն ապրած հաստաբուն բարդին քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանված վիճակում գտնվող «Toyota Prado» մակնիշի «70 VQ 070» համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ հավաքվածներն էլ չգիտեին, միայն կատակում էին, ասելով. Ում էլ դիմենք, միևնույն է՝ օգուտ չկա: Ավելի լավա երգենք. Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին:
