Բատկան Փաշինյանի Հայաստանի մասին ասել է այն, ինչ, շատերը մտածում են, բայց լռում են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»: «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ դրան կմիանա նաև Ղազախստանը, որի համար «լավ դաս եղավ», իսկ Ուկրաինան, եթե «սխալներ չգործենք» 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:

Այսօր արդեն խորհրդարանում իշխանական պատգամավորները Լուկաշենկոյի «պորտը տեղն են դնում»... Մեկը՝ անընդունելի է համարում, որ Հայաստանի վերաբերյալ նման տոնով է խոսում Հայաստանի դաշնակից երկրի ղեկավարը, մի երկիր, որը վերջերս Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի օրերին կազմակերպեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքը:

Իշխանական Հովիկ Աղազարյանն էլ Լուկաշենկոյին որոշել է այսպես «դաստիարակել». «Լուկաշենկոները և Մարգարիտա սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ-ի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ իր Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ հիշեցնում է խոզանոց»:

Դե ինչ, Փաշինյանականները պատասխանեցին Բատկային, հիմա Լուկաշենկոն, հավանաբար, «դարդից» չգիտի գլուխը որ կողմ փախցնի...

Եվ ի՞նչ, Լուկաշենկոյի բավական կոպիտ որակումների բովանդակությունն այն չէ՞, ինչի մասին մեր երկրի ներսում մեր երկրի քաղաքացիներն էլ են մտածում...

Կամ, Հայաստանի մյուս գործընկեր պետությունների ղեկավարները, պաշտոնյաները, կամ կառույցների աշխատակիցները նույն կերպ չե՞ն մտածում Հայաստանի մասին... Նրանք չեն ասում այն, ինչ ասել է Լուկաշենկոն, բայց որևէ մեկը կասկածում է, որ Հայաստանն այսօր Փաշինյանի իշխանության օրոք հայտնվել է հենց այս վիճակում:

Իսկ թե Հայաստանը կարո՞ղ է մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, հարցին, միանշանակ կարելի է պատասխանել, որ եթե Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու հարցում միակ ելք տեսնի այդ ճանապարհը, Հայաստանն այդ ուղով էլ կտանի: Դրանում կասկած կարելի է չունենալ: Նա աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին պատրաստ է ծառայել, միայն թե իր իշխանությանը ոչինչ սպառնա...

Այնպես որ, այո՛, Բելառուսի նախագահի հայտարարությունները Հայաստանի համար վտանգավոր են, որովհետև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից ներկայացող Բելառուսը ոտնձգություն է անում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, բայց Լուկաշենկոն ասել է այն, ինչի մասին մտածում են շատերը, բայց չեն ասում:

Ամբողջ խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը չի անում քայլեր, որոնք այլոց Հայաստանի մասին թույլ կտան մտորել փոքր-ինչ այլ կերպ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3983 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am