«Ինտերպոլ»-ը մերժել է Արցախ այցելած չեխ պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի դիմումը
«Ինտերպոլ»-ը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու իրավունք տալու Ադրբեջանի խնդրանքը: Այս մասին հայտնում է «radio.cz»-ն:Ադրբեջանի կողմից այդպիսի դիմում ներկայացնելու պատճառ հանդիսացել է փետրվարին Շտետինայի այցը Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած գործողությունները: Նշենք, որ Արցախ կատարած այցելության ընթացքում Յարոմիր Շտետինան դատապարտել էր Արցախի նկատմամաբ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը:
