«Ինտերպոլ»-ը մերժել է Ադրբեջանին
Չեխական լրատվամիջոցները հայտնում են,որ Ինտերպոլը մերժել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինային ձերբակալելու Ադրբեջանի խնդրանքը: Պատճառը՝ փետրվարին Շտետինայի այցն էր Լեռնային Ղարաբաղ, որի ընթացքում նա դատապարտել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նկատմամբ իրականացրած գործողությունները: Չեխական կողմն էլ հայտարարել է, իբր, Ադրբեջանն այս քայլով ցանկանում է խուսափել միջազգային հանրության կողմից իր համար բացասական արձագանքներից ու գնահատականներից:
